Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Էրեբունի» թանգարանը համալրվել է ժամանակակից աուդիոգիդերով

«Էրեբունի» թանգարանը համալրվել է ժամանակակից աուդիոգիդերով
11.04.2020 | 11:29

Էրեբունի թանգարանը համալրվել է 24 ժամանակակից աուդիոգիդերով։ Այս կարևոր իրադարձությունն հնարավոր է դարձել ի շնորհիվ Արմսվիսբանկի նվիրատվության։ Նշված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում: Աուդիոգիդերի պաշտոնական գործարկումը նախատեսված է մայիս ամսին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, գործելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Արմսվիսբանկի ղեկավարությանը` նման աննախադեպ և կարևոր նվիրատվության համար, ինչի շնորհիվ Էրեբունի թանգարանի նորովի ներկայացումն ու հանրահռչակումը կթևակոխեն միանգամայն այլ փուլ:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ